«Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք․ ի՞նչն ենք սխալ անում»․ Փաշինյանը մտահոգված է


09:10 , 18 հունիս, 2020

Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:

Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:

Մի՞թե քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար:

#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր