«Միսս տիեզերք» մրցույթի մասնակցի ոտքն անդամահատել են


03:44 , 18 հունիս, 2020

«Միսս տիեզերք» մրցույթի կոլումբացի մասնակից Դանիելլա Ալվարեսի ոտքն անդամահատել են: Այս մասին հայտնել է մոդելը Instagram-ի իր միկրոբլոգում:

Գեղեցկուհին զրկվել է ձախ ոտքից: Պատճառը դարձել է իշեմիան, որն առաջացել է որովայնում ուռուցքային գոյացությունը հեռացնելուց հետո:

Ալվարեսն իր դժբախտության մասին պատմել է համացանցի օգտատերերին՝ ցուցադրելով հիվանդանոցում արված լուսանկարներ: Բլոգերն ունի 1,9 միլիոն հետևորդ:

Մեկնաբանություններում նա նշել է, որ իր ոտքի պատճառով լաց չի եղել: Նրան աջակցում են ընկերներն ու հարազատները: