Փորձագետը նշել է, թե որքան ժամանակ է COVID-19-ն ապրում սառեցված սննդի վրա. РИА Новости


02:52 , 17 հունիս, 2020

Կորոնավիրուսային վարակը կարող է ապրել սառեցված սննդամթերքի մակերևույթին մինչև 2-3 ամիս: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի առաջատար համաճարակաբան Ու Ցզունյուին:

Ըստ նրա՝ որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան վիրուսը երկար է ապրում:

Մասնագետը խորհուրդ է տվել հրաժարվել ներկրված գյուղմթերքից կամ սառեցված արտադրանքից:

Միևնույն ժամանակ, նա պատասխանել է, որ սնունդը պետք է եփվի և ոչ մի դեպքում չպետք է հում ուտել: