Հայաստանի կառավարությանը տրված Ֆրենսիս Ֆուկույամայի գնահատականը


17:46 , 16 հունիս, 2020
Արդեն այսօր իսկ պարզ է, թե ինչու որոշ երկրներ կարողացան ավելի արդյունավետ կերպով դիմակայել համավարակին, քան մյուսները, և պետք է ենթադրել, որ այս տենդենցը շարունակվելու է։

Որոշ դեմոկրատական երկրներ լավ արդյունքներ են ցույց տվել, մյուսները՝ ոչ, և նույն վերաբերում է ավտորիտար երկրներին։

Համավարակին արդյունավետ դիմակայելու գործոններն էին երկրների գործնական լինելը, սոցիալական վստահությունը և առաջնորդությունը։ Այս երեք գործոններն ունեցող երկրները՝ կոմպետենտ պետական ապարատ, հանրության վստահությունը վայելող կառավարություն, որին քաղաքացիներն ականջալուր են, և արդյունավետ առաջնորդներ, կարողացել են տպավորող արդյունքների հասնել՝ սահմանափակելով կրած վնասները։

Անարդյունավետ պետությունները, որտեղ հանրությունը բևեռացված է, և կա վատ կառավարում, վատ են դիմակայել համավարակին՝ իրենց քաղաքացիներին ու տնտեսությունը թողնելով խոցելի վիճակում: