«Սա նշանակում է, որ Հայաստանում այլեւս չկան հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի». Արամեն՝ Ամոյանին բերման ենթարկելու մասին


15:50 , 16 հունիս, 2020

Երգիչ Արամեն անդրադարձել աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն։ Երգիչը դատապարտել է այդ գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ։

«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերեւ, ծնկի բերել հակառակորդներին, այդ թվում՝ նաեւ թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլեւս չկան հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի։ Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել»,- Facebook-յան էջում գրել է երգիչը։