Նիկո՛լ, նայի՛ր ինքդ ուշադիր էս երկու խորհրդանշական նկարին ու կհասկանաս, որ պարտվել ես, պարտվել ես, քանի որ ատելության ծնունդ էիր


14:16 , 16 հունիս, 2020

Բաքու, 2015 թ.։ Արյունոտ վիրակապով ու ջարդած ձեռքով Ռոման Ամոյանը գորգ է դուրս գալիս` հանուն եռագույնի, հանուն Հայաստանի, հանուն բոլորիս պատվի ու արժանապատվության: Ու Նիկոլը, ոստիկանների մեջքում թաքնված, էս փոքրամարմին առյուծին էսօր ասֆալտին է «փռում»... Ամո՜թ քեզ, տղա:

Քաղաքականությունը նաև խորհրդանիշների պայքար է: Էդ պայքարում, Նիկո՛լ, դու պարտվել ես: Նայի՛ր ինքդ ուշադիր էս երկու խորհրդանշական նկարին ու կհասկանաս, որ պարտվել ես: Պարտվել ես, քանի որ ատում էիր: Պարտվել ես, քանի որ ատելության ծնունդ էիր...