Երբ Ռոման Ամոյանը ադրբեջանցու էր հաղթում, այս նկարը դնում էիք ձեր պատերին, այսօր, երբ անխնա ջարդելով բերման էին ենթարկում, ինչո՞ւ են պատերդ լուռ


12:33 , 16 հունիս, 2020

Ձեր սարքած ցիրկի գնահատականը տալու է ժամանակը: Շատ մոտ ժամանակը: Ինձ համար բացարձակ միևնույն է՝ ինչ է ասում գլխավոր դատախազը: Այն դատախազը, որը 2018-ին գալիս էր ԱԺ՝ անձեռնմխելիությունից զրկելու Փաշինյանին և մի զանգով հետ է կանչել իր դիմումը:

ԲԱՅՑ... ԲԱՅՑ.... ԲԱՅՑ....

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանին, որի նկարները, երբ նա ադրբեջանցու էր հաղթում, բազմաթիվ անգամներ դնում էիք ձեր պատերին, որին գովեստներ էիք հղում և որին հիմա 10-ից ավել ոստիկաններով տապալել էին գետին ու անխնա ջարդելով բերման էին ենթարկում, ինչի՞ պատերդ լուռ են։

Խախտել է օրենքը, բերման ենթարկեք, բայց սա ստորություն է: