Քրեական գործե՞ր, թե՞ հանրային կեղծ սնունդ


18:52 , 15 հունիս, 2020

Ինչ-որ «երաշխավորագրատիպ» բաներ են տարածվում՝ իբրև թե ԲՀԿ պատգամավորների ձեռամբ գրված։ Մինչ դրանց իսկությունն ինձ այլ բան է հետաքրքիր՝ դրանք քրեական գործից արտահոսքե՞ր են, առկա՞ է օպերատիվ նկարահանում-գրառում, էդ դեպքում նախաքննական գաղտնիքն ինչի՞ համար է։

Միևնույն է, վատագույն դեպքում մեկ տարվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կավարտվի, հետաքրքիր կլինի տեսնել այսօրվա չարախնդողների դեմքն՝ օպերատիվ նկարահանում-գրառմամբ ֆեյք «փաստի» կապակցությամբ։

Քրեական գործե՞ր, թե՞ հանրային կեղծ սնունդ։