Լավ հիշում ենք, թե ինչպես էին ամեն քերծվածքի համար առանձին հարցազրույց տալիս ներկայիս իշխանության անդամները․ այսօր ասում են՝ ուժ չի կիրառվել


16:10 , 15 հունիս, 2020

Ներկայիս իշխանության ֆիզիոլոգիապես տղամարդ գործիչներին եմ հիշում՝ դեռ 2 տարի առաջ ինչպես էին Արարատի մարզպետի պահած կոկորդիլոսի արցունքներով այս կամ այն հարթակներում ողբում իրենց նկատմամբ ուժ կիրառած ոստիկանների գործողություններից: Չէի էլ կասկածում, որ այսօր ասելու են․ «Բայց ուժ չի կիրառվել երեկ»։ Ինչպես նշել էր գործընկերս Пайлак Фахрадян-ը, գոնե մենք լավ հիշում ենք, թե ինչպես էիք ամեն քերծվածքի համար առանձին հարցազրույց տալիս:

Եվ ես նորից եմ ասում՝ չեմ հիշում մի դեպք, երբ պատգամավորի նկատմամբ ուժ կիրառվի, և պատգամավորի անձեռնամխելիությունն անտեսվի: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ՝ հիշեցրեք ինձ:

Պարզապես ծիծաղելի եք դուք, դեռ մինչ այս պահը շատերին ինքս չեմ ճանաչում, քանի որ անհայտ ծագում ունեցող մատուցողներից մինչև դերասան և բարձրագույն կրթություն չունեցողից մինչև Արարատի մարզպետ իշխանության են, բայց իրենց մեջ կան մի քանիսը, ովքեր մշտապես զանգել և ներկայացրել են իրենց բութ մատի քերծվածքի ողբալի պատմությունը:

Կից նյութն այստեղ՝ «Ես չեմ տեսել որևէ բռնության տեսարան». ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյան