Արթուր Իսպիրյանը կմիանա Ալեն Սիմոնյանի և Կարգին Հայկոյի ակցիային


13:17 , 22 հուլիս, 2013

Artur ispiryanTesadasht.am-ը գրում է.

Հայտնի երաժիշտ, երգիչ Արթուր Իսպիրյանը վաղը կմիանա հումորիստ Կարգին Հայկոյի, իրավաբան, «Բարև Երևան» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի և նրանց ընկերներիկազմակերպած ակցիային: Այս մասին  TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ա. Իսպիրյանը: 

Հիշեցնենք, որ երեկ  Ալեն Սիմոնյանն ու  Կարգին Հայկոն  Մաշտոցի պողոտայում յուրօրինակ ակցիա էին կազմակերպել: Նրանք իրենց մեքենաներով շրջում էին  Մաշտոցի պողոտայով դեպի Կոմիտաս և հակառակը՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով նշված ուղղություններով և հորդորելով չվճարել 150 դրամ:

«Ես բացասական եմ վերաբերվում ցանկացած տիպի թանկացումներին, պետք է կառավարությունը որոշումներ ձեռնարկի, որպեսզի այդ բեռը ժողովրդի վրայից վերացնի»,- նշեց Ա. Իսպիրյանը՝ հավելելով, որ կմիանա ակցիային և սեփական մեքենայով անվճար կտեղափոխի մարդկանց: