«Որքան էլ որ այս փուլում աջակցեմ ԲՀԿ-ին, ամեն դեպքում կան ճշմարտություններ, որոնց մասին չբարձրաձայնել չեմ կարող»․ Հրանտ Խալաթյան


01:06 , 15 հունիս, 2020

Որքան էլ որ այս փուլում աջակցեմ ԲՀԿ-ին, ամեն դեպքում կան տրիվիալ ճշմարտություններ, որոնց մասին չբարձրաձայնել չեմ կարող․․․

Հարգելիներս, այսօր թեպետ պատեհ առիթ չկար, բայց ձեզնից ոմանք կրկին հիշել էին նախկիններին և համեմատականներ էին անցկացնում ներկայիս ապագա նախկինների հետ, ավելին՝ անգամ հավասարության նշան էին դնում։ Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ նախկինների ու էլ ավելի նախկինների օրոք դուք միշտ քայլել եք ասֆալտի վրա, ոչ թե պառկել․․․