Փաշինյանի նոր մեղադրանքը՝ ժողովուրդը նախկին է, ինքն ու «Իմ քայլը»՝ ներկան. ընտրեք որից ազատվել


17:15 , 13 հունիս, 2020

Ով ապուշ չի, գիտի, որ համաճարակի տարածման միակ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա խամաճիկ «Իմ քայլը» գլխավոր երկու պատճառով․ 1-ին՝ ուշացրեց կանխարգելող միջոցառումները, թույլ արտակարգ վիճակ սահմանեց, 2-րդ՝ այն պահին, երբ համաճարակը դեռ չէր նվազում, պետք էր խստացնել կարանտինը, հակառակն արեց՝ մայիսի 4֊ին բացեց հիմնարկները, ապա տրանսպորտը, և կանախատեսումը, որ համաճարակի բռնկում է լինելու, իրականացավ։

Սակայն Նիկոլ Փաշինյանն իր ձախողումները քննադատողներին է մեղադրում, իսկ մեղադրանքը մեկն է՝ նրանց հերթով բոլորին կապում է նախկինների հետ, հասավ այնտեղ, որ իր միջի ֆաշիստը դուրս եկավ և ընդդիմախոսներին Հիտլերի հանգույն բացիլ անվանեց։

Բայց աղետը այն չափերի է հասել, որ մեղավորները չեն հերիքում, նոր մեղավորներ են հարկավոր, և այսօր ուղիղ մեղադրեց ամբողջ ժողովրդին համաճարակի տարածման համար, որ նախկինից այնպիսի «մեղքեր» է ժառանգել, որ համաճարակի դեմ չի պայքարում, այսինքն՝ ամբողջ ժողովրդին հանեց նախկին։
Այսինքն՝ ժողովուրդը նախկին է, Նիկոլն ու «Իմ քայլը»՝ ներկան։
Ընտրեք որից ազատվել։