«Չենք կարող չհիշել նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որն այս դեպքերում առանց վարանելու նման նվերների հետևում կոռուպցիոն հետագիծ էր տեսնում»․ Սուրեն Սուրենյանց


02:52 , 13 հունիս, 2020
3400 բիթքոին, նվեր ստացած առանձնատուն ու գնած ավտոմեքենա. սա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի ունեցվածքն է։ Իհարկե, ես դեմ չեմ, որ այսօրվա իշխանությունում նույնպես լինեն հարուստ մարդիկ, սակայն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում նույնիսկ հեղափոխությունից հետո միայն իշխանավորներն են նվերներ ստանում։ Իհարկե, պնդումներ չենք անում, սակայն չենք կարող չհիշել նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որն այս դեպքերում առանց վարանելու նման նվերների հետևում կոռուպցիոն հետագիծ էր տեսնում։