«Ադրբեջանը կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալներ է հանրայնացրել». Սամվել Մարտիրոսյան


01:51 , 13 հունիս, 2020

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ադրբեջանը հանրայնացրել է կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ:

«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդներ/կոնտակտավորներ հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ:

Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ»,- գրել է նա: