Մարդիկ սկսում են հասկանալ, որ իրենց ընտրյալը բնավ Մոնթեն չէ, այլ հին ու բարի ստերի բարեխոս Նիկոլը


21:45 , 12 հունիս, 2020

Իսկ դուք երկու տարի առաջ հասկացե՞լ էիք, որ ժողովուրդը ոչ թե Նիկոլին էր սատարում, այլ Մոնթեին։
Էս արևմտյան քաղտեխնոլոգները մի լաաավ ուսումնասիրել էին մեր հասարակությունը և ուրվագծել էին այն մարդու կերպարն, ով ընդունելի և ողջունելի էր ժողովրդի մեծամասնության համար։
Այս առումով ես միանշանակ կարող եմ հայտարարել, որ մենք, որպես ազգ, հաղթել ենք, և հաղթել էինք դեռ երկու տարի առաջ, երբ ժողովրդին խաբեցին Մոնթեի կերպարով, այլ ոչ թե ինչ որ տրանսի կամ գեյի կերպարով։

Իսկ այսօր տեղի է ունենում շատ բնական գործընթաց. Մարդիկ սկսում են հասկանալ, որ իրենց ընտրյալը բնավ Մոնթեն չէ, այլ հին ու բարի ստերի բարեխոս Նիկոլը, ով շատ շուտով կհայտնվի մեղադրյալի աթոռին...