Նախարարը չի ներկայացնում հայտարարագիր, բայց Նիկոլը պահանջում է ներկայացնել, թե որտեղից քաղաքացուն 3-սենյականոց բնակարան Կենտրոնում


13:00 , 11 հունիս, 2020

Զարուհի Բաթոյանի` 2019թ․-ի գույքի և եկամուտների հայտարարագիրը չի հրապարակվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից այն պարագայում, երբ վերջնաժամկետը սպառվել է: Հանձնաժողովից էլ հայտնել են, որ որոշ պաշտոնյաներ չեն ներկայացրել հայտարարագրերը: Պարգևավճարասեր նախարարի կամքից անկախ, միևնույն է, արդեն հայտնի է, որ անցած տարվա մայիսից նախարար Զարուհին ամեն ամիս ատացել է 1,3 մլն դրամ պարգևավճար, մոտ 800 հազար դրամ աշխատավարձ, իսկ 8 ամսվա ընթացքում ստացել է 30 հազար դոլարի չափով պարգևավճար: Ի՞նչ իմաստ ունի ամբողջական տվյալները թաքցնելը։ Գուցե «այլ» աղբյուրների՞ց էլ է փող կամ գույք ստացել և փորձում է մի ձև թաքցնել՝ չգիտենք, բայց կիմանանք, երբ կլինի ուշացած հայտարարագիրը:

Հ.Գ. Նիկոլի նշանակած նախարարը չի ներկայացնում հայտարարագիր, բայց Նիկոլը պահանջում է ներկայացնել, թե որտեղից քաղաքացուն, օրինակ, 50 մլն դրամը գերազանցող 3-սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում: