Վարչապետն էլ պետք է ներողություն խնդրի այն մարդկանցից, ում խորհուրդները ստանալու ու շնորհակալություն հայտնելու փոխարեն վիրավորել է


12:45 , 11 հունիս, 2020

Մի կողմից վարչապետը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրենց գործունեությանը գնահատական տվածներին դավաճան է անվանում, համոզում է բոլորիս, որ Հայաստանն աշխարհում ամենաէֆեկտիվներից է, իսկ զուգահեռ իրականությունում իր թիմակից առողջապահության նախարարն ընդունում է իր սխալերը և ներողություն խնդրում հանրությունից:

Այս պարագայում, կարծում եմ, որ վարչապետն էլ պետք է ներողություն խնդրի բոլոր այն անձանցից, ում խորհուրդները ստանալու ու շնորհակալություն հայտնելու փոխարեն վիրավորել է: