Երևան-Կենտրում ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք արդեն առկա է ՊԱՇՏՈՆԱՊԵՍ


12:12 , 11 հունիս, 2020
Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցների, կալանավորված անձանց և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում, ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ: Հիշում եք, չէ՞, ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես Երևան-Կենտրոնում: Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում երկու հաստատված դեպք արդեն առկա է ՊԱՇՏՈՆԱՊԵՍ... Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել։ Չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում ևս արձանագրված դեպքերով: Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ...