Բեյոնսեն 80 մլն ֆունտ սթեռլինգով պայմանագիր կկնքի Disney-ի հետ


04:47 , 11 հունիս, 2020

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն պատրաստվում է Disney-ի հետ պայմանագիր կնքել շատ տպավորիչ մի գումարով՝ 80 մլն ֆունտ սթեռլինգով, գրում է The Sun-ը:

Disney-ի ղեկավարությունը գոհ է Բեյոնսեի հետ համագործակցությունից: Երգչուհին  կատարել է «Առյուծ արքա»  մուտֆիլմում Նալայի դերը, բացի այդ, նաև երգել է մուլտֆիլմի սաունդթրեկը: Մուլտֆիլմի էկրան բարձրանալուց հետո երգչուհուն առաջարկել են հսկայական գումարով պայմանագիր: Բացի այդ, Բեյոնսեն ներգրավված է Disney-ի ևս երեք նախագծերում: Նա կկատարի  նաև «Սև  հովազ-2» մուլտֆիլմի սաունդթրեկը:

«Disney-ի ղեկավարությունը հասկանում է, որ Բեյոնսեն իդեալական է համապատասխանում իրենց պահանջներին: «Առյուծ արքա» մուլտֆիլմը ևս մեկ անգամ դա ապացուցեց»,- ասել է երգչուհու պրոդյուսերը:

Չի բացառվում, որ Բեյոնսեի ձայնը հնչի նաև Disney-ի մի քանի նոր վավերագրական ֆիլմերում: