Երևանի մերկապարուհիները դիմակով են ելույթ ունենում


20:07 , 10 հունիս, 2020

Panarmenian.net-ը գրում է․

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Երևանում գիշերային ակումբների պարուհիները ելույթ են ունենում բժշկական դիմակներով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասացին ակումբներից մեկում:

Փորձեցինք պարզել, թե որ հայտնի ակումբներն են գործում. մի քանիսում հայտնեցին, որ փակ են: Մասնավորապես՝ հայտնի «Օմեգա» գիշերային ակումբից հայտնեցին, որ չեն գործում: Շոու ծրագրերի մասին վերջին գովազդն ակումբի ֆեյսբուքյան էջում մայիսի 31-ին է արվել:

Իսկ Cabaret Charlotte-ում ասացին, որ գործում են և խստորեն հետևում հակահամաճարակային բոլոր նորմերին: Հարցին՝ արդյոք պարուհիները դիմակով են, պատասխանեցին` այո:

«Իհարկե, մեզ մոտ պահվում են անվտանգության բոլոր նորմերը», - հայտնեցին ակումբից:

Վերջերս վերաբացված Cabaret Charlotte-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ, հաշվի առնելով պարետի որոշումները, ակումբը հաճախորդներ է ընդունելու մինչև կեսգիշեր:

Պարետատան որոշումների համաձայն՝ գիշերային ակումբները դասվում են կացության և հանրային սննդի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների շարքին: Ինչպես նշված է հունիսի 3-ի որոշման մեջ, նման վայրերում «բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները»:

ՀՀ-ում հանրային սննդի օբյեկտների գործունեությունը թույլատրված է մայիսի 4-ից: