«Փաստն ինքնին անհանգստացնող է և ցավալիորեն ցուցիչ Հայաստան-Իրան հարաբերություններում ծագած կնճռոտ խնդրի»․ Վարդան Ոսկանյան


03:45 , 10 հունիս, 2020

Դատելով Թեհրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի գործողության մասին հրապարակված լուսանկարներից՝ ցուցարարների պաստառներին հակահայկական որևէ կարգախոս չի եղել, և Հայաստանի դրոշ չի այրվել։

Չնայած սրան՝ փաստն ինքնին անհանգստացնող է և ցավալիորեն ցուցիչ Հայաստան-Իրան հարաբերություններում ծագած կնճռոտ խնդրի, որը հնարավորին արագ և անցնցում պետք է հարթվի։

Ավելի մանրամասն, սակայն, հարցին կանդրադառնամ վաղը լրատվամիջոցներին մեկնաբանություններում։