Հրատապ հավաք ԲՀԿ գրասենյակում


16:07 , 9 հունիս, 2020

Yerevan.today-ը գրում է․

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  հրատապ հավաք է հրավիրել: Այս  պահին  ԲՀԿ քաղխորհրդի անդամները շտապում են Ծառուկյանի հետ հանդպմանը, որն ավանդաբար անցկացվում է նույն վայրում: Իվետա Տոնոյանը հաստատեց YerevanToday-ի տեղեկությունները՝ ընդգծլով, որ ահանդիպման օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկուներ են, հատկապես ԲՀԿ առաջնորդի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումներին պատասխան ԲՀԿ հետագա անելիքները: Կշանակի՝ այսօր կլինեն նաև խիստ որոշակի հստակեցումներ՝ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ենթադրվում է՝ երեկվա ինֆորմացիոն տհաճ արտահոսքից հետո Գագիկ Ծառուկյանն այսօր կտրուկ քայլերի մասին հայտարարություն կանի։ Իսկ կհնչեցնի՞ վարչապետի հրաժարականի պահանջի մասին, կիմանանք մոտ մեկ ու կես ժամ անց՝ նիստի ավարտին: