«Այս օրվան շատ ենք սպասել». ինչպես է Լիլուն իմացել երեխայի սեռը (Video)


10:12 , 8 հունիս, 2020

Երգչուհի Լիլուն շուտով երկրորդ անգամ մայր կդառնա։ Նա ու ամուսինն արդեն իսկ գիտեն երեխայի սեռը, ինչը զույգին ուրախացրել է ու հուզել։

Լիլուն Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչ է զույգն իմանում փոքրիկի սեռը. նրանք դուստր կունենան։ «Այս օրվան շատ ենք սպասել»,- հրապարակումը մակագրել է Լիլուն։

Հետեւորդները շնորհավորել են զույգին ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։ «Ես այդպես էլ գիտեի, շնորհավոր»,- գրել է երգչուհի Սիլվա Հակոբյանը։