Գեյթսը 100 մլն դոլար կտա, որ պատվաստանյութի մշակումից հետո բոլոր կարիքավորներին այն հասանելի լինի


08:28 , 6 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ ՝ Մելինդայի հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքին՝  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատարած հասանելիությունն արագացնելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

«Դա թույլ կտա անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի պատվաստանյութի մշակումից հետո բոլոր կարիքավորներին այն հասանելի լինի»,- ասել է գործարարը:

Գեյթսը կարծում է, որ աղքատ շրջանները հնարավոր կլինի պատվաստանյութով ապահովել՝  աշխարհում գործարանների շինարարության մեջ ներդրումներ կատարելու և պատվաստանյութի միլիարդավոր չափաբաժինների արտադրության միջոցով:

«Պետք է կառուցել մի քանի գործարան Ասիայում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, մի քանի գործարան՝ Եվրոպայում: Եթե նրանք կարողանան արտադրել տարեկան մինչև երկու միլիարդ չափաբաժին, ապա դրանց բաշխման խնդիրը մեծ չի լինի»,- հայտարարել է միլիարդատերը։

Բացի այդ, պարբերականը հայտնում է, որ Գեյթսը 1,6 մլրդ դոլար է հատկացրել ամբողջ աշխարհում բնակչության իմունացման դաշինքի գործունեության համար: