Armeniasputnik.am-ը գրում է․
Քաղաքական դիմակայությունը, որին սկսում են ներգրավել պատանիներին, սպառնալիք է ընդհանուր առմամբ ամերիկյան համակարգի համար։ Հարցն այն է` Միացյալ Նահանգները կկարողանա ժամանակին կանգ առնել, թե ոչ։
Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ընդլայնվող բողոքի ցույցերի ֆոնին, երբ պայքարելով ամերիկյան ոստիկանների ռասիզմի դեմ` ցուցարարները Լոնդոնում փորձում են գրոհել Բրիտանիայի վարչապետի նստավայրը, արևմտյան աշխարհում գրեթե աննկատ անկում ապրեց անսասան հասարակական կանոնների հերթական բաստիոնը` պատանիներին քաղաքական սուր կոնֆլիկտներին ներգրավելու անթույլատրելիությունը։
Nickelodeon հայտնի մանկական հեռուստաալիքը դադարեցրեց հեռարձակումը, և 8 րոպե 46 վայրկյան (ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան ժամանակ էր ոստիկանը սեղմած պահել Ֆլոյդի կոկորդը) սև էկրանին մարդու շնչառությանը համահունչ առկայծեց «Չեմ կարող շնչել» արտահայտությունը։ Տեսանյութի վերջում քաղաքացիական իրավունքի պաշտպանության կազմակերպություններից մեկին միանալու կոչ հնչեց։