Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, մահացության ցուցանիշով՝ երկրորդը


23:18 , 5 հունիս, 2020

Ինչպես երևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հունիսի 5-ի դրությամբ մեկ միլիոն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմել է 3988, մինչդեռ նախօրեին՝ 3787։

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով վարակման ցուցանիշները՝ ստորև․

1․ Հայաստան 3988
2․ Ռուսաստան 3083
3․ Թուրքիա 1998
4․ Իրան 1992
5․ Ադրբեջան 677
6․ Վրաստան 202

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (62) մեր երկիրը շարունակում է երկրորդը լինել Իրանից հետո (97): Հայաստանին հաջորդում են Թուրքիան (55), Ռուսաստանը (38), Ադրբեջանը (8), Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով վարակման 596 նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 7, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11817-ի, մահվան դեպքերինը՝ 252-ի: