ԱՄՆ-ում մեկնարկել է Ջորջ Ֆլոյդի հոգեհանգստի արարողությունը. Մինեապոլիսի քաղաքապետը ծնկի է իջել նրա դագաղի մոտ՝ իր հարգանքի տուրքը մատուցելով


23:55 , 4 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Մինեապոլիս քաղաքի North Central University համալսարանում մեկնարկել է Ջորջ Ֆլոյդի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցում են Մինեսոտան ներկայացնող սենատորներ և կոնգրեսականներ, իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգ III-ը, ով սևամորթների իրավունքների համար պայքարող Լյութեր Քինգի ավագ որդին է:

Ինչպես հաղորդում է CNN-ը, հրաժեշտի արարողությանը ներկայացել է նաև Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը, որին նկատել են Ֆլոյդի դագաղի մոտ ծնկի իջած լաց լինելիս:

Նշվում է, որ հարյուրավոր մարդիկ են ժամանում արարողությանը, իսկ ներկաներն աղոթք են անում Ֆլոյդի հոգու հանգստության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ