Մարդկանց բռնի տեղահանում ես իրենց շուկայից, քաշքշում, ձերբակալում, հետո ասում ես՝ ես ծեծուջարդի սովոր չեմ
12:19 , 3 հունիս, 2020
«Հիմա պիտի սպեցնազը հանեմ, ծեծուջարդով կարգուկանոն պահպանե՞մ. ես ո՞նց անեմ տենց բան, ես սովոր չեմ։ Իմ ծագումնաբանությունը․․․», - ասում է ՆԱ (պացիենտը)։ Հետո ասում է, որ ոստիկանությունը մտել է Մեյմանդարի շուկա, հատուկ գործողություն իրականացրել, ձերբակալել 30 հոգու։ Մարդկանց բռնի տեղահանում ես իրենց շուկայից, քաշքշում, ձերբակալում, հետո ասում ես՝ ես ծեծուջարդի սովոր չեմ։ Հիմա չհասկացանք՝ ո՞րն է ՔՈ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ․․․