Բրիթնի Սփիրսը նոր երգ է թողարկել


08:36 , 2 հունիս, 2020

Չորս տարվա լռությունից հետո ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը նոր երգ է թողարկել: Mood Ring երգը ստեղծվել է 2016 թվականին երգչուհու իններորդ ստուդիական ալբոմի համար, գրում է Vulture-ն:

Glory ձայնասկավառակում ներառված երգի վրա աշխատել է DJ Mustard-ը:

39-ամյա Սփիրսը գրառում է կատարել Ինստագրամում և Թվիթերում՝ շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին աջակցության համար: