Հանրաքվեն չեղարկելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


11:03 , 1 հունիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ խորհրդարանի առաջին ընթերցման քվեարկությանը ներկայացվեց hանրաքվեն չեղարկելու մասին սահմանադրական օրենքի նախագիծը: Քվեարկությունից առաջ ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը հայտարարեց,որ չեն մասնակցի քվեարկությանը ,քանզի նախագիծը հակասահմանադրական է, նույնը հորդորեց նաեւ ԲՀԿ-ին,Նաիրա Զոհրաբյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց:

ԲՀԿ-ն քսան րոպե ընդմիջումից հետո դեմ քվեարկեց,ԼՀԿ-ն չմասնակցեց քվերակությանը։ 83 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ հանրաքվեն չեղարկելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։