Ինչո՞ւ է պակասում թեստավորումների թիվը


15:49 , 30 մայիս, 2020

Հայաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 8927 է, մահվան դեպքերինը՝ 175 (127+48)։ Այս իրավիճակում օրական թեստավորումը 1039-ի հասցնելը, մեղմ ասած, անլուրջ վերաբերմունք է։ Համաճարակի ալիքի մեծացման պարագայում պետք է անշեղորեն մեծացվի թեստավորումների թիվը՝ հնարավորինս համապարփակ պատկեր ունենալու համար ու, գլխավորը, վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, որովհետև չհայտնաբերված բազմաթիվ ասիպտոմ հիվանդներ կարող են վարակել ռիսկային խմբերում ներառված մեր հայրենակիցներին, ինչի հետևանքով աճելու են ծայրահեղ ծանր հիվանդների ու, դժբախտաբար, մահերի թվերը։

Թեստավորումների թվի նվազումը թերևս պայմանավորված է թեստերի սակավությամբ, ու այս դեպքում լեգիտիմ է հարցադրումը, թե ինչու այս ուղղությմաբ բավարար ջանքեր չեն գործադրել կառավարությունը, պարետատունը, առողջապահության նախարարությունը։