Ադրբեջանը հետևողականորեն սեփական հասարակությանը նախապատրաստում է պատերազմի


11:06 , 29 մայիս, 2020
Ու այսպես, ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի ՊՆ-ն տարածում է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի՝ մենք հրադադարի ռեժիմը խախտում ենք օրական X չափով (այսօրվա հաղորդագրության մեջ խոսվում է 25 անգամի մասին), իբրև թե կրակում ու գնդակոծում ենք իրենց բնակավայրերը, դիրքերը դիպուկահարներով և խոշոր տրամաչափի գնդացիրներով։ Կրկնում եմ՝ սա արվում է ամենօրյա ռեժիմով և ամեն առավոտ, որպեսզի ողջ օրվա ընթացքում հասարակությունը մնա այս հաղորդագրության ազդեցության տակ։ Ադրբեջանը հետևողականորեն սեփական հասարակությանը նախապատրաստում է պատերազմի։