Ադրբեջանը բացահայտ մեզ մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է անում. սա հենց այնպես չի արվում


13:39 , 27 մայիս, 2020
Թշնամու մոտ արդեն բնավորություն է դարձել խոշոր տրամաչափի զինատեսակով կրակել ոչ թե մեր դիրքերի ուղղությամբ, այլ դիրքերի թիկունքի, ասել է, թե՝ բնակավայրերի, ճանապարհների ուղղությամբ։ Նաև ասեմ, որ մեզ հարևան, բայց ոչ բարեկամ Ադրբեջան անունը կրող արհեստածին պետության պետական քարոզչական մեքենան ամեն Աստծու առավոտ՝ ժամը 10։00-10։30-ի սահմաններում, տարածում է հաղորդագրություն, որ «թշնամին խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է» ադրբեջանական բնակավայրերը, իսկ իրենք դիմել են ՊԱՏԺԻՉ գործողությունների, որի արդյունքում «թշնամին լռել է»։ Ադրբեջանը բացահայտ մեզ մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է անում։ Սա հենց այնպես չի արվում․․․