Հետախուզվում են հետախուզման հիմքերը…


00:16 , 27 մայիս, 2020

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և դա այն դեպքում, երբ․
1. Հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. Առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին։

Իհարկե, չեն մոռացել նաև կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Օրե՞նք, համավարա՞կ, կարանտի՞ն․․․ Չէ, չենք լսել…