Հայաստանում մեկ օրում գնացվել է վարակման այնքան դեպք, որքան Վրաստանում 3,5 ամսում է եղել


16:09 , 25 մայիս, 2020
Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք։ Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։ 100,000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ Բացառություն է կազմում միայն Բելառուսը։ Այս երկիրը, ինչպես և Շվեդիան, կարանտինային միջոցառումներ չի իրականացրել։ Արդյունքը սարսափելի է։ Գլխներին են խփում, արդեն ուշ է։ ՀՀ-ն իբր թե ԱԴ է մտցրել, նույնիսկ պարետ ունի։ Բայց արի ու տես՝ վիճակը նույնքան վատ է։ Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք։