Դե արի ու սրա հրաժարականը մի պահանջիր


12:19 , 23 մայիս, 2020

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ՝ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում են մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով, իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է, և ես դա չեմ ասում որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական»,- երեկ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ուշադրություն դարձրեք Թորոսյանի խոսքի տողատակին։

Նախ՝ նա արձանագրում է, որ առողջապահական բաղադրիչով մենք վրացիներից ուժեղ ենք, այլ խոսքով՝ իր «անմեղության» ալիբին է ստեղծում։ Դե, սահմանափակող միջոցառումների մասով գովում է վրացիներին ու ակնհայտորեն քարը գցում է Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի «բոստանը»։

Բայց ներիշխանական «մուտիլովկեքն» ինձ բացարձակապես չեն հետաքրքում, որովհետև վստահ եմ՝ հակահամաճարակային քաղաքականությունը տապալել են բոլորով՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Ավելի վտանգավոր է, որ Թորոսյանը ոչ միայն իրեն վերապահված ոլորտն է տապալել, այլ նաև «հետևողականորեն» փչացնում է հայ-վրացական հարաբերությունները։

Դե արի ու սրա հրաժարականը մի պահանջիր։