Վրաստանն ու Լիտվան կվերականգնեն օդային հաղորդակցությունը


05:26 , 23 մայիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Wizz Air-ը կվերսկսի կանոնավոր թռիչքները Վիլնյուսի և Քութաիսի միջև: Այս մասին պայմանավորվել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրտավան և Լիտվայից ժամանած նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչունասը։

Զրույցի ընթացքում վրացի նախարարը խոսել է հուլիսի 1-ից օտարերկրյա զբոսաշրջիկների հմար սահմանները բացելու Վրաստանի մտադրության մասին և հավաստիացրել, որ անվտանգության առումով Վրաստանում կստեղծվեն համաճարակաբանական անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Նախարարն ընդգծել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և զբոսաշրջային կառույցների ուղեցույցները    Վրաստանում լիարժեք կպահպանվեն», – ասված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցը: