Մեքսիկայում «կորոնավիրուսային» կարկուտ է տեղացել. Daily Mail


03:53 , 21 մայիս, 2020

Մեքսիկական Նուևո Լեոն նահանգում անսովոր ձևի կարկուտ է տեղացել: Խոշոր կարկտահատիկներն ունեցել են կորոնավիրուսի ձև: Տեղի բնակիչները որոշել են, որ այդպես «Աստված հիշեցնում է մարդկանց կորոնավիրուսային վարակի բռնկման ժամանակ մնալ տանը»,- գրում է Daily Mail- ը:

Ելուստներով կարկուտի լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մասնագետ Խոսե Միգել Վինասն Պատկերներն ուսումնասիրել է լուսանկարները: Ըստ նրա՝ կարկտահատակի այդ ձևն անսովոր չէ:

«Սաստիկ փոթորիկների ժամանակ տարբեր չափերի կարկտահատիկները, հարվածելով միմյանց, ճեղքվում և կպչում են՝ ընդունելով անսովոր ձևեր, ներառյալ ձևավորելով նման ելուստներ», – պարզաբանել է փորձագետը: