Տարեցների ընդամենը մեկ տուն-ինտերնատ, և անգամ այն չկարողացան պաշտպանել. այսպիսի իշխանությունն իշխանություն մնալու իրավունք չունի


12:29 , 18 մայիս, 2020

Տարեցների ընդամենը մեկ տուն-ինտերնատ, և անգամ այն չկարողացան պաշտպանել, մինչդեռ բոլոր այլ, իրենց հարգող երկրներում դրանք վերածվել են անմատչելի ամրոցների, որոնց աշխատակազմերն ուղղակի աշխատավայրում են ապրում: Բացառված է, որ այս տուն-ինտերնատում բարձր տոկոսայնությամբ մահեր չլինեն: Այդպես է եղել բոլոր այն երկրներում, որտեղ բարձիթողի մոտեցում է եղել: Ցավոք: Շատ ցավոք: Բայց դա է կառավարության ընտրած մոդելը՝ «ով տարեց է կամ ոչ առողջ, կամ ում իմունային արձագանքը կարող է գերակտիվ լինել, թող մահանա, մենք անկարող ենք տնտեսություն և երկիր կառավարելու»: Ու այսպիսի իշխանությունն իշխանություն մնալու իրավունք չունի: Այն վերածվում է ստախոս անչափահասների հանցավոր ռեժիմ-խմբակի:

Եվ ընդհանրապես վերջին բազմաժամ ասուլիսից հստակ է այլևս, որ պետության առաջին դեմքն անգամ պարզագույն գիտելիքներ չունի և աշխարհում տեղի ունեցածից տեղեկություններ անգամ չունի: Անգիտությունն ու մարտնչող վստահությունն ապշեցնում են, և դրա գինը մենք ենք վճարելու: