«Ստյոպան չի խաղաղվում, իսկ իշխանության ներկայացուցիչները լուռ են ու անհաղորդ, երբ խոսքը իրենց թիմակից կանանց մասին չէ»․ Անժելա Էլիբեգովա


01:27 , 18 մայիս, 2020

Ստյոպան չի խաղաղվում։ Հիմա անցավ ինձ սատարող կին քաղաքական գործիչներին։ Թիրախավորեց պատգամավոր Anna Kostanyan-ին, ում անձամբ չեմ ճանաչում, բայց ցավում եմ, որ Հանրային խորհրդի նախագահի անառողջ օբսեսիայի կիզակետում հայտնվեց իմ պատճառով։

Այսօր շատ խոսվեց կին քաղաքական գործիչների՝ սեռով պայմանավորված վիրավորանքների անթույլատրելիության մասին։ Խոսվեց շատ, բայց ոչ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Իրենք լուռ են ու անհաղորդ, երբ խոսքը իրենց թիմակից կանանց մասին չէ։

Լուռ են նաև իրավապաշտպանները, որոնք տարիներ շարունակ կանանց իրավունքների թեման թմբկահարել են։ Երեսպաշտությունը հենց այս տեսքն ունի, ուշադիր նայեք և հիշեք։