Կարդացի ՀՔԾ հաղորդագրությունը դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ:
Անհրաժեշտ եմ համարում ՀՔԾ-ին տեղեկացնել, որ անգամ այն դեպքում, եթե Դ. Գրիգորյանին վերագրվող արարքն իրականում կատարված լիներ, ապա հենց ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության տեքստից ակնհայտ է դառնում, որ մեղադրանք է առաջադրել մի արարքի համար, որը ՀՀ ՔՕ 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նվազ կարևորության պատճառով, հանրային վտանգավորություն չի ներկայացնում և հանցագործություն չի հանդիսանում։
ՀՔԾ-ում, դրա ղեկավարից սկսած, 2-րդ կուրսի դասախոսություններ լսելու անհրաժեշտություն կա: