Ձուկը՝ հունական բաղադրատոմսով. պարզ և արագ ուտեստ


16:12 , 17 մայիս, 2020

Բաղադրիչներ

1. Ձկան ֆիլե – 700 գ
2. Լոլիկ – 3 հատ
3. Պանիր – 300 գ
4. Սխտոր – 2 պճեղ
5. Մայոնեզ – 250 գ
6. Կիտրոնի հյութ
7. Կանաչիներ (սոխ, սամիթ, մաղադանոս, ռեհան)

Պատրաստման եղանակը

1. Ձկան ֆիլեն կտրատել, վրան լցնել կես կիտրոնի հյութը և համեմել աղով:

2. Մայոնեզը, կանաչիները, մանր կտրատված լոլիկները, սխտորը և քերած պանիրը:

3. Ձկան կտորները թավալել ստացված սոուսի մեջ և դնել յուղապատ տապակի մեջ:

4. Եփել ջեռոցում, մատուցելիս վրան կանաչի շաղ տալ: