Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է համավարակի էպիկենտրոն, իսկ վարչապետը խոսում է ձեռքբերումների մասին


17:32 , 16 մայիս, 2020

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի բոլոր հատվածներին, անշուշտ, հանգամանլից կանդրադառնամ։ Բայց հիմա այլ բանի մասին եմ ուզում գրել։ Նիկոլ Փաշինյանին այդքան "դուխով" պաշտպանողներին խորհուրդ եմ տալիս հնչեցրածս զուսպ քննադատությանն այլ դիտանկյումնից մոտենալ․ ուրեմն՝ կառավարությունը ձախողել է հակահամաճարակային քաղաքականությունը, Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է համավարակի էպիկենտրոն, իսկ վարչապետը խոսում է ձեռքբերումների մասին։ Եթե Դուք սա նորմալ եք համարում, ես այլ կարծիք ունեմ, որովհետև, որպես պատմաբան, գիտեմ, թե ինչ վերջաբան են ունենում քաղաքական ադեկվատությունը կորցրած կառավարությունները։