Վրաստանում իշխանությունները կարողացան նույնիսկ Զատիկ նշելը կառավարել, որովհետև կոմպետենտ էին, ոչ թե անուղեղ դեբիլների հավաքածու


14:24 , 16 մայիս, 2020

Փաշինյանն ինչ-որ լոլոներ ա կարդացել, թե բա՝ թոքերի արհեստական օդափոխության սարքեր պիտի առնենք, էս պիտի անենք, էն պիտի անենք։

Էս բոլոր հիմարությունները մի կողմ։ Մենք ունենք հարևան Վրաստան, որտեղ բնակչությունն իր անկարգապահությամբ ու պոֆիգիզմով, հասարակության սոցիալական կառուցվածքով, սոցիալական կապերի ամրությամբ մեր նման ա։

Ու Վրաստանում կա 671 դեպք ու 12 մահ։ Հայաստանում՝ 4283 դեպք ու 55 մահ։ Իրականում 55 մահը ստում են, ևս 22 մահ «սպիսատ են արել», թե «կորոնավիրուս ուներ, բայց ուրիշ բանից մահացավ»։

Ու Վրաստանում, ի դեպ, իշխանությունները կարողացան նույնիսկ Զատիկ նշելը կառավարել։ Որովհետև կոմպետենտ էին, ոչ թե անուղեղ դեբիլների հավաքածու։