Ոստիկանությունը հայտարարություն է տարածել


09:33 , 16 մայիս, 2020

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Այս մասին հայտարարություն են տարածել Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։

Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս, առողջության անվտանգության նկատառումներից ելնելով, հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։