Այս նկարը 1 շաբաթ առաջ է արված, այսօր Թորոսյանը թեստ է հանձնել․ ախր լրջանալու կոչ անող մարդիկ մի քիչ պիտի իրենց ասածին հավատան


14:33 , 14 մայիս, 2020

Այս նկարը մեկ շաբաթ առաջ է արված: Նկարում առողջապահության նախարարն է, ով հորդորում էր պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ ու ձեռնոցներ... Այսօր արդեն հայտնում են, որ Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է ու կորոնավիրուսի թեստ հանձնել:

Չգիտեմ էլ ինչ ասել... Ախր գոնե այն մարդիկ, ովքեր լրջանալու ու զգոն լինելու կոչ են անում մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, մի քիչ պիտի իրենց ասածին հավատան ու հետևեն սեփական «խորհուրդներին»...
Առողջություն եմ մաղթում նախարարին։