Հեղաշրջման փորձի մասին ստահոդ հայտարարություններ արած աներձագն այսօր արդեն ինքն է մեղադրում այլոց ստահոդ լուրեր տարածելու մեջ


14:03 , 14 մայիս, 2020

Նիկոլի աներձագ պատգամավոր Հակոբյան Հրաչը մաքսանենգ ծխախոտի հայտնի գործի մասով 4 հոգու դատի է տվել` պահանջելով հերքել, թե ինքը կապ ունի մաքսանենգության հետ: Ամիսներ առաջ պետական հեղաշրջման փորձի մասին ստահոդ հայտարարություններ արած աներձագ պատգամավորն այսօր արդեն ինքն է մեղադրում այլոց` ստահոդ լուրեր տարածելու մեջ: Հրաչը հավանաբար «մոռացել է», թե անհիմն ինչ այլ հայտարարություններ էլ է արել և անհանգստանում է իր պատվի և արժանապատվության համար: Փեսայի միջոցով պատգամավոր դարձած աներձագին հուշեմ, որ այլոց պատվի և արժանապատվության մասին նույնպես թող «չմոռանա» և թող նախ ապացուցի իր հնչեցրած սուտ մեղադրանքների իրավացիությունը, ինչը, բնականաբար, անհնար է, նոր հետո ուրիշներից պահանջի:

Գույքի և ունեցվածքի հայտարարագրերում տեսնենք՝ կլինի՞ Հրաչի՝ Ձորաղբյուրի տունը: