Աննա Դանիբեկյանը մարմնավորում է «ժողովրդի» սրտի դատավորի և «նոր Հայաստանի» դատարանի հավաքական կերպարը:
Նա հավակնում դառնալ դատավորների սպասվող վեթինգի չափորոշիչ, ում հետ համեմատությամբ հնարավոր կլինի պարզել վեթինգի ենթակա դատավորների սպառիչ ցանկը:
Հումանիզմի, իրավունքի ու արդարադատության վեհ առաքելությունը ստի ու կեղծիքի իրականության պայմաններում ստորադասվում ու նսեմացվում է բնազդային ներքին վախերին ու անձնական վրեժխնդրությանը, որտեղ դատարանը վերածվում է միջնադարյան ինկվիզիցիոն մարմնի: