Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց միջնորդությունը


18:00 , 13 մայիս, 2020

Armlur.am-ը գրում է․

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ։

Հիեցնենք, որ մայիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ