Վարագ Սիսեռյանն արձակուրդից չի վերադառնա


11:45 , 13 մայիս, 2020

Armlur.am-ը գրում է․

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչև հունիսի երկուսը գնում է արձակուրդ։ Այս մասին գրված է  կառավարության պաշտոնական կայքում։

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը չի վերադառանալու այս արձակուրդից և հրաժարական կտա։ Հավելենք, որ վերջին շրջանում  շատ է խոսվում փոխվարչապետի գրասենյակում առկա հակասությունների մասին: